Ոռոգման ջուր չունի ժողովուրդը։ Այս մասին Ներքին Գետաշենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց բնակիչներից մեկը։
Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց․ «Պետք է լուծենք, բայց դաշտերն ուրիշ ձևով պետք է ոռոգեք»։
Ինչպես տեղեկանում ենք հրապարակված տեսանյութից, Փաշինյանը գյուղ է այցելել N 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին ծանոթանալու համար:
Փաշինյանի ՖԲ էջում ու կառավարության յություբյան ալիքում տեղադրված տեսանյութում գործադիր իշխանության ղեկավարը բնակիչներին նաև ասաց․ «Հերթով, մանկապարտեզ ենք կառուցում, դպրոց ենք կառուցում, բոլոր մարզկենտրոննում ֆիտնես կենտրոններ ենք կառուցելու՝ լողավազններով»։
Ի պատասխան մեկ ուրիշ բնակիչ ասաց․ «Էս ջրի հարցը, եթե լուծես, քո ցավը տանեմ»։