00:00:00

Դավիթաշենի թաղապետը ապօրինի կրպակ է տեղադրել․ քաղաքային իշխանությունը աչք է փակում

16:31, 28 հուլիս 2023 Հասարակություն

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը իր ղեկավարած վարչական շրջանում ապօրինի կրպակ է տեղադրել։ Irakanum.am–ի ունեցած տեղեկություններով թաղապետ նշանակվելուց անմիջապես հետո Համբարձումյանը վարչական շրջանի 1–ին թաղամասի 42/5 հասցեի դիմաց գտնվող այգու մոտ կրպակ է տեղադրել։ Խոսքը՝ «Կաղնուտի» այգու մասին է, որտեղ էլ տեղադրված է «Coffelav» կրպակը։ Այտեղ վաճառվում է սուրճ, թեյ, սառը ընպելիքներ։

Irakanum.am–ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան, քաղաքապետի պարտականությունները կատարող Լևոն Հովհաննիսյանին։ Խնդրել էինք հայտնել տեղեկություններ այն մասին, թե ում է պատկանում այդ հասցեյում տեղադրված կրպակը, երբ է քաղաքապետարանը թույլ տվել այդ տարածքում տեղադրել առևտրով զբաղվելու իրավունք։

Քաղաքապետարանից այս երկու հարցերին էլ հստակ որևէ պատասխան չեն տվել։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան միայն հայտնել են, թե «Coffelav» շարժական կրպակը տեղադրված է հարակից այգու հարևանությամբ։ «Այգին առաջիկայում բարեկարգվելու է, և այդ համատեքստում հարցմամբ նշված տարածքում սրճարանը դադարելու է գործել»,– ասված է քաղաքապետարանի պատասխանում։

Սա ինքին նշանակում է, որ քաղաքապետարանը թաքցնում է կրպակը տեղադրող ընկերության, անձի անունը, և խոստովանում, որ շարժական կրպակը ապօրինի է տեղադրվել։

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի «պատասխանին», ապա ստացվում է, որ մինչև այգին չբարեկարգվի, թաղապետի կրպակը պիտի այդտեղ մնա, այն էլ՝ անօրինական տեղադրված։ Հետաքրքիր է, ինչ դիրքորոշում ունի Ավինյան Տիգրանն այս ամենի վերաբերյալ, չէ, որ ինքը ցանկացած ապօրինության «դեմ է»,  «խիստ» ու «անհանդուրժող»։ Բայց, ինչպես տեսնում ենք սա այդ դեպքը չէ, իսկ կրպակն էլ կշարունակի ըստ քաղաքապետարանի գործել, մինչև «առաջիկան» գա, գրեթե «ապագայի» նման։

Ի դեպ մեր ձեռքի տակ հայտնված լուսանկարում էլ  Ռոման Համբարձումյանը վարդավառը նշել է  այդ կրպակի մոտակայքում, ըստ էության տոնը կրկանի դարձնելով, համ քաղաքացիները կուրախանան, համ էլ՝ իր գրպանը կլցվի։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր