00:00:00

Աննա Հակոբյանը գրել է ինքնասիրության և հայրենադարձության մասին

19:43, 27 հուլիս 2023 Հասարակություն

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երևանում բացվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը։

Բոլորիս մաղթում եմ, որ այս կենտրոնում այնպիսի հերթեր գոյանան, որ կառավարությունը ստիպված լինի տասնյակներով նորերը բացել։
 
Հ.Գ. Վերջին հինգ տարիների ընթացքում լինելով Սփյուռքի հարյուրավոր համայնքներում եւ հանդիպելով հազարավոր հայրենակիցների՝ ինքս ինձ համար վաղուց արձանագրել եմ.
 
Նրանց բոլորին միավորում է մեկ բան։
 
Անկախ կրթությունից, սոցիալական շերտից, հասարակական դիրքից, ունեցվածքից, ապրուստի միջոցների ավելցուկից կամ պակասությունից նրանց բոլորի հայացքները նույն բանի մասին են։
 
Եւ դա կարոտը չէ։
 
Դա կիսատությունն է։
 
Անլիարժեքությունը։
 
Ինչ-որ մի շատ կարեւոր բանի բացակայությունը։
 
Լավ լուրն այն է, որ այդ կարեւոր բանը միֆ չէ, եւ ոչ էլ ուղեղային մորմոք, եւ ոչ էլ միրաժ, ֆիկցիա կամ սրտի հիվանդություն։ Այն խիստ իրական է եւ շոշափելի, եւ ունի անուն՝ Հայաստանի Հանրապետություն։
 
Հայրենադարձությունը գուցե հայրենասիրություն է, բայց թերեւս ավելի շատ՝ ինքնասիրություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր