Հուլիսի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Չինաստանի ՊՆ Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը՝ Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանի գլխավորությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Չին պաշտոնյան Հայաստան է ժամանել աշխատանքային այցով։
«Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկա մակարդակը, հատկապես՝ ռազմական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում, միաժամանակ ողջունել են երկու պետությունների կրթական հաստատությունների միջև սերտ կապերի ստեղծումն ու ամրապնդումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության հետագա ընդլայնման ուղիներն ու հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ: