Բաքվի պարտականությունն է երաշխավորել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, այս մասին «Թվիթեր»-ում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը։
«Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ, որ ճգնաժամն էլ ավելի սրվի», - գրել է դեսպանը։