Կառավարությունը հուլիսի 27-ի նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2023 թվականի բյուջեի մասին օրենքում եւ ՊՆ-ին հատկացնել շուրջ 2,5 մլրդ դրամ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով անհրաժեշտություն է առաջացել 2023թ-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորման ուղղել 2,521,948.1 հազար դրամ:
Որոշման նախագծով նախատեսվում է կատարել վերաբաշխում, որն ուղղվելու է ՀՀ ԶՈՒ կարիքների բավարարմանը:
Որոշման մի մասը գաղտնի է եւ այլ մանրամասներ չեն նշվում: