Հնդիկ պաշտոնյան կերել է կաշառքի մի մասը, երբ ոստիկանությունը եկել էր նրան ձերբակալելու։ Այս մասին հայտնում է News9Live-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Բարհեդա գյուղում։ Տեղի բնակիչներից մեկը բողոքել է իրավապահ մարմիններին պաշտոնյա Գաջենդրա Սինգհից։ Տղամարդու խոսքով՝ հողատերերից հարկեր հավաքելու համար պատասխանատու քաղաքական գործիչն իրենից կաշառք է պահանջել։
Պաշտոնյայից բողոքող տեղի բնակիչը համաձայնել է փոխանցել պահանջվող գումարը։ Երբ նա գումարը տվել է իշխանության ներկայացուցչին, գրասենյակ են մտել ոստիկանության աշխատակիցները։ Տղամարդը սկսել է թղթադրամները ծամել և կարողացել է կուլ տալ դրանցից մի քանիսը։
Միջադեպից հետո պաշտոնյան տեղափոխվել է հիվանդանոց։ Այնուհետեւ նա ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով։ Իրավապահները գործ են հարուցել քաղծառայողի նկատմամբ։ Ներկայումս կատարվում է հետաքննություն։