Հումանիտար բեռը գրեթե հասել է Գորիս քաղաք: Այդ մասին հայտնում է «Լուրեր»-ը։
Բեռնատարներն այս պահին կարճ ժամանակով կանգ են առել, բայց շուտով ընթացքը կշարունակվի:
Ըստ լրագրողի՝ մինչև այստեղ բնականոն կերպով ընթացել են բեռնատարները, ոչ մի խնդիր չի եղել: Կարճ դադարից հետո ճանապարհը կշարունակվի արդեն նախապես պլանավորված վայր՝ դեպի Կոռնիձորի սահմանային հատված: