Նիդեռլանդների ափերից ոչ հեռու հրդեհ է բռնկվել 18.500 տոննա քաշով բեռնակիր նավի վրա, որը շուրջ 3000 ավտոմեքենա էր տեղափոխում: Միջադեպի հետևանքով զոհվել է անձնակազմի մի անդամ, մի քանիսը տուժել են:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ափային անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ հրդեհը, ամենայն հավանականությամբ բռնկվել է էլեկտրական մեքենաներից մեկում: Ընդհանուր առմամբ, նավի վրա եղել է 2857 մեքենա, որից 25-ը՝ էլեկտրական:
Հրդեհի հետևանքով նավից տարհանվել է 23 մարդ:
Նշվում է, որ նավի վրա հրդեհը մարել չի հաջողվել: