00:00:00

Անհետ կորած զինծառայողների ծնողները վրաններ են տեղադրում Բաղրամյան պողոտայում

15:11, 26 հուլիս 2023 Հասարակություն

Էջմիածնի «քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները պատրաստվում են վրաններ տեղադրել Բաղրամյան պողոտայում։ Փողոցը փակ է մնալու, մինչև Փաշինյանը մեր հարցերի պատասխանները տա։

Տևական ժամանակ որևէ արձագանք չստանալուց հետո, ժամը 10։00-ի սահմաններում, ծնողները որոշել էին երկկողմանի փակել Բաղրամյան պողոտա- Պռոշյան փողոցների խաչմերուկը։ Այն մինչև այժմ չի բացվել։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծատռայողների ծնողները մեկ շաբաթ առաջ եւս ակցիա էին իրականացրել եւ կարճ ժամանակով փակել փողոցը՝ որպես նախազգուշական քայլ։ Նրանց այդ ժամանակ խոստացել էին հանդիպման օր նշանակել, սակայն, խոստումն այդպես էլ չէր իրակաացվել։

Նշենք, որ Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողներին դեռևս 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ։ Մարտական առաջադրանքի ժամանակ սխալ հրամանի պատճառով նրանք մնացել էին շրջափակման մեջ եւ առ այս պահը նրանց մասին տեղեկություններ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր