00:00:00

Եթե այսօր ուշքի չգանք, կկորցնենք Արցախը, վաղը ցույց ենք անելու Սյունիքի, մյուս օրը Տավուշի համար. Դավիթ Հակոբյան

23:37, 25 հուլիս 2023 Հասարակություն

«Գիտեմ մի պարզ ճշմարտություն՝ աշխարհում  չկա մի իրավիճակ, որից ելք չլինի։ Չկա։ Չկա մի փոս, որից դուրս գալու հնար չլինի»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։

Նա հարցադրումներ արեց՝ ինչո՞ւ ենք նստել, սպասում, որ որևէ մեկը գա ու մեզ փրկի, ե՞րբ է եկել, փրկել, որ այսօր փրկի, ոչ ոք մեզ չի փրկելու։

«Ինչո՞ւ ենք այսպես համակերպվել նվաստացման, պարտվածի հետ։ Ե՞րբ չենք ունեցել պարտություն, հաղթանակ, բայց այսքան հիասթափվա՞ծ։ Ձեզ թվում է՝  սա աշխարհի վե՞րջն է կամ այսօր մենք ապրում ենք հայ ժողովրդի ամենածայրահեղ վիճա՞կը։ Ոչ, մի քանի անգամ ապրել ենք ծայրահեղ վիճակ։ Ո՞ւր են մեր քաղաքական, քաղաքագիտական, գիտական մտքերը։ Հպարտանում ենք՝ մեր գիտանակը աշխարհին տվել է այս գյուտը, այն գյուտը, մեզ ի՞նչ եք տվել»,-ասաց Դավիթ Հակոբյանը։

Նա ընդգծեց՝ այսօր մենք ազգովի, տաս միլիոն հայով մեկ գերխնդիր ունենք՝ կանգնած ենք գոյաբանական խնդրի առաջ։

«Եթե կարծում ենք, թե այսօր Արցախի հարցն է, խորապես սխալվում ենք, եթե այսօր մենք ուշքի չգանք, Աստված մի արասցե, կկորցնենք Արցախը, վաղը ցույց ենք անելու Սյունիքի համար, մյուս օրը Տավուշի համար, և հետո երջանիկ օպերայի սրճարաններում քեֆ ենք անելու, քանի որ Երևանը Հայաստան է և վերջ։ Ուշքի եկեք, ոտքի կանգնեք։ Այդ տեսակ փոս չկա, որից հնարավոր չլինի դուրս գալ։ Սպանեք ձեր միջի ստրուկին, ոտքի կանգնեք, հերքի եղավ»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր