Հայ մարզիկները գրանցվել են Բաքվում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարը վստահեցրել է, որ մրցաշարում կապահովվի անվտանգությունը բոլոր երկրների ներկայացուցիչների համար։
Մրցումները կանցկացվեն օգոստոսի 14-ից սեպտեմբերի 1-ը։