00:00:00

Հպարտ էի պաշտպանել «Բարսելոնայի» գույները. Ինյեստա

22:13, 21 մայիս 2018 Սպորտ

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան կատալոնական ակումբի կազմում վերջին հանդիպումն անցկացնելուց հետո կիսվել է տպավորություններով: «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության վերջին տուրի խաղում 34-ամյա իսպանացի կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 82 րոպե եւ փոխարինվել հոտնկայս ծափահարությունների ներքո: «Ծանր օր էր, սակայն վերջին 22 տարիները հրաշալի էին: Հպարտ էի պաշտպանել «Բարսելոնայի» գույները: Դա աշխարհի լավագույն ակումբն է ինձ համար: Շնորհակալ եմ բոլոր ակումբակիցներիս, որոնց շատ կկարոտեմ: Երկրպագուներին շնորհակալ եմ սիրո ու հարգանքի համար, ինչը զգացել եմ առաջին օրից՝ ակումբ գալով մանուկ հասակում: «Բարսելոնայից» հեռանում եմ որպես տղամարդ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ: Միշտ դա կպահեմ իմ սրտում»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր