Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովn աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու Հայաստանի հետ խաղաղության բանակցություններին։
Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
Այցի շրջանակներում հուլիսի 25-ին նախատեսվում է երկկողմ հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների հերթական փուլը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագծի շուրջ։