00:00:00

Արտաքին միջամտությունը միայն բարդացնում է խնդիրները. Իրանը չի ընդունում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն. Ռաիսին` Միրզոյանին

20:04, 24 հուլիս 2023 Աշխարհ

Արտաքին միջամտությունը միայն բարդացնում է խնդիրները. Իրանը չի ընդունում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն. Ռաիսին` Միրզոյանին

Այսօր, 19:54

Արտաքին միջամտությունը միայն բարդացնում է խնդիրները. Իրանը չի ընդունում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն. Ռաիսին` Միրզոյանին

facebook sharing button
messenger sharing button
Իրանը չի ընդունում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և Կովկասյան տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն,  ՀՀ արտաքին գործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:

Իրանական «Մեհրնյուզ»-ի փոխանցմամբ` Ռաիսին հայտարարել է, որ արտաքին միջամտությունը միայն բարդացնում է խնդիրները։

«Աջակցելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին՝ Իրանը հուսով է, որ այդ բանակցությունները հնարավորինս կստեղծեն և կամրապնդեն խաղաղություն, անվտանգություն և հանգստություն տարածաշրջանում»,- հավելել է նա։

Նա հավելել է, որ Իրանը պաշտպանում է տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Իրանի նախագահը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակի հնարավորինս բարձրացումը՝ հավելելով, որ Իրանը որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար։

Արարատ Միրզոյանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումները կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

«Հայաստանը երբեք չի դառնա հակաիրանական գործողությունների հարթակ և միշտ կարևորում է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ընդլայնումը»,- ասել է Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը Իրանի հետ հարաբերությունները շատ կարևոր է համարել Հայաստանի համար և ընդգծել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խորացումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր