00:00:00

Աչքից վիրավոր կինը, որն ասել էր, թե իր վրա կրակել է դիպուկահարը, ստել է. ոստիկանության պարզաբանումը

19:47, 24 հուլիս 2023 Իրավական

ՀՀ ոստիկանությունը լրատվական կայքերում «Արտակարգ դեպք Երևանում․ «Մալայան» ակնաբուժարան տեղափոխված աչքից վիրավորը հայտնել է, որ իր վրա կրակել է դիպուկահարը» վերտառությամբ հրապարակված տեղեկության կապակցությամբ պարզաբանում է տարածել:

«Հուլիսի 16-ին`ժամը 13․35-ին, «Մալայան ակնաբուժարան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «աջ ակնագնդի ցնցում, կոպերի հեմատոմա, սլեռային պատռված վերք հարցականով» ախտորոշմամբ մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցից բուժօգնության է տեղափոխվել 58-ամյա մի քաղաքացի։

Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին բուժօգնության տեղափոխված կինը հայտնել է, որ ժամը 12-ի սահմաններում իր բնակարանի պատուհանի մոտ հեռախոսով զրուցելիս հնչեցրել է հայհոյանքներ, ինչից հետո դիպուկահարը կրակել է իր աչքին։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են միջոցառումներ, տարբեր անձանց հետ իրականացրել օպերատիվ զրույցներ։

Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, 58-ամյա կնոջ մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել, և նա հրազենային որևէ վիրավորում չի ստացել։ ՔԿ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են քննչական գործողություններ»,- ասվում է պարզաբանման մեջ;

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր