«Դատախազության նոր կայքում առկա է Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների դեպքերի առթիվ քննված գործի՝ 2010 թվականին հրապարակված նյութերը»: Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն, անդրադառնալով լրատվական կայքերից մեկում հրապարակված և այլ լրատվականներում արտատպված ապատեղեկատվությունը, որի համաձայն «Դատախազության պաշտոնական կայքից հանվել է Սումգայիթ բաժինը»։
«Սա որակում եմ որպես դիտավորություն, քանի որ հարցում արած լրագրողին տրվել է Գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանը, որում ներառված է եղել նաև այդ բաժնի հղումը, որն, «անհայտ պատճառներով» հոդվածում ամբողջապես չի հրապարակվել»,– ասաց Մարտիրոսյանը։