00:00:00

Ռուսաստան և Աֆրիկա. միավորելով ուժերը հանուն խաղաղության, առաջընթացի և հաջող ապագայի․ ՌԴ նախագահը հոդված է գրել

09:19, 24 հուլիս 2023 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստան և Աֆրիկա. միավորելով ուժերը հանուն խաղաղության, առաջընթացի և հաջող ապագայի» վերտառությամբ հոդված է գրել Ռուսաստանի և Աֆրիկայի միջև հարաբերությունների զարգացման մասին։ Այն հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։

Նա ուրվագծել է երկու երկրների հարաբերությունների առանցքային ոլորտները համատեղ միջոցառումների նախաշեմին, ցանկություն է հայտնել պահպանել տնտեսական կապերը Աֆրիկայի հետ, ինչպես նաև հացահատիկի և պարարտանյութերի մատակարարումը։ 

Հոդվածում Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Ռուսաստանի և Աֆրիկայի միջև գործընկերային կապերի «ամուր և խորը» արմատներին, որոնք «հատկապես կարևոր են» աշխարհի ներկա իրավիճակում՝ «հեռու կայունությունից»։

«Եվ Աֆրիկան, ինչպես աշխարհի ոչ մի այլ մաս, զգում է գլոբալ խնդիրների բեռը: Նման դժվարին պայմաններում մենք ակնկալում ենք մեր աֆրիկացի գործընկերների հետ համագործակցության ոչ խտրական օրակարգ ձևավորել։ Մեր փոխգործակցության ռազմավարական ուղղությունները սահմանվել են 2019 թվականի հոկտեմբերի վերջին Սոչիում կայացած Ռուսաստան-Աֆրիկա առաջին գագաթնաժողովի որոշումներով»,- նշել է Պուտինը։

Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովում, որը տեղի կունենա հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում, նախատեսվում է ընդունել համապարփակ հռչակագիր, մի քանի համատեղ հայտարարություններ, հաստատել մինչև 2026 թվականը գործընկերության ֆորումի գործողությունների ծրագիրը։ Բացի այդ, ստորագրման է պատրաստվում միջկառավարական համաձայնագրերի ու հուշագրերի փաթեթ։

ՌԴ ղեկավարը նաև անդրադարձել է Հացահատիկի գործարքին, որից դուրս գալու մասին արդեն իսկ հայտարարել էր ռուսական կողմը։

«Շատերը հավանաբար լսել են այսպես կոչված «հացահատիկի գործարքի» մասին, որն ի սկզբանե նպատակ ուներ ապահովելու համաշխարհային պարենային անվտանգությունը, նվազեցնելու սովի սպառնալիքը և օգնելու Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի ամենաաղքատ երկրներին։ Սակայն այս «գործարքը», որը հրապարակայնորեն ներկայացվում էր Արևմուտքում որպես Աֆրիկայի համար նրանց մտահոգության և բարօրության դրսևորում, իրականում անամոթաբար օգտագործվում էր բացառապես Ուկրաինայից հացահատիկ արտահանող և վերավաճառող ամերիկյան և եվրոպական խոշոր բիզնեսների հարստացման համար»,- գրել է Կրեմլի ղեկավարը։

«Դատեք ինքներդ. գրեթե մեկ տարի «գործարքի» շրջանակներում Ուկրաինայից արտահանվել է ընդհանուր առմամբ 32,8 մլն տոննա բեռներ, որից ավելի քան 70%-ը բաժին է ընկել բարձր ու միջին եկամուտ ունեցող երկրներ, այդ թվում՝ Եվրամիությունը, մինչդեռ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Եթովպիան, Սուդանը և Սոմալին, ինչպես նաև Եմենը և Աֆղանստանը, կազմել են ընդհանուր 3%-ից պակաս ծավալը»,- պարզաբանել է Պուտինը։

Նա հավելել է, որ չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը կշարունակի ակտիվորեն աշխատել Աֆրիկայում հացահատիկի, սննդամթերքի, պարարտանյութերի և այլնի մատակարարումը կազմակերպելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր