00:00:00

Արտակարգ դեպք՝ Երևանում․ աչքից վիրավորը ակնաբուժարանում հայտնել է, որ իր վրա կրակել է դիպուկահարը

17:48, 23 հուլիս 2023 Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հուլիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում «Մալայան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «աջ ակնագնդի ցնցում, կոպերի հեմատոմա, սկլեռային պատռվածք վերք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել մի կնոջ։


Հիվանդանոցում պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ, 58-ամյա Աիդա Բ․-ն է։ Վերջինս հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, ինքը իր բնակարանի պատուհանի մոտ հնչեցրել է հայհոյանք, որից հետո դիպուկահարը կրակել է իր աչքին։


Դեպքի փաստով Ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր