00:00:00

Ռուս լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովի դաժան հաշվեհարդարի մեղավորներն արժանի պատիժ կկրեն. Զախարովա

21:06, 22 հուլիս 2023 Աշխարհ

Նրանք, ովքեր մեղավոր են ռուս լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովի դաժան հաշվեհարդարի մեջ, արժանի պատիժ կկրեն, պատասխանատվությունը կկիսեն նաեւ Կիեւին կասետային զինամթերքներ տրամադրողները։ Այս մասին նշվել է շաբաթ օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած մեկնաբանությունում։

«Ռուս լրագրողի դաժան հաշվեհարդարի մեղավորներն անպայման արժանի պատիժ կկրեն։ Ամբողջ պատասխանատվությունը կկիսեն նաեւ նրանք, ովքեր իրենց Կիեւի հովանավորյալին կասետային զինամթերքներ են տրամադրել»,- նշել է դիվանագետը։ Ամեն բան մատնանշում է այն մասին, որ գրոհը լրագրողների խմբի դեմ Զապորոժիեի մարզում պատահականորեն չի տեղի ունեցել, կարծում է Զախարովան։ Նա նաեւ վստահություն է հայտնել, որ «միջազգային կառույցները կնախընտրեն աչք փակել ռուս լրագրողների դեմ ստոր հանցագործության առջեւ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր