Ըստ պլանի` պետք է կազմակերպվեին բազմաթիվ ճամբարներ` ոչ միայն Արցախի տարածքում, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում: Սակայն ստեղծված իրավիճակում Արցախի տարածքից դուրս երեխաների հանգիստը կազմակերպելն անհնար է:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը՝ անդրադառնալով շրջափակման հարուցած խնդիրներին։
«Որպես այլընտրանք` մենք փորձում ենք Արցախի տարածքում կազմակերպել ճամբարներ` թեկուզ փոքր խմբերի համար, ստեղծված իրավիճակում երեխաների առօրյան փոքր֊ինչ գունավորելու, ակտիվ հանգիստ ու ժամանց ապահովելու համար»,-նշել է նախարարը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։