00:00:00

Սև ծովով հացահատիկի գործարքի շարունակումն առանց ռուսների չի լինի. Հաքան Ֆիդան

18:25, 22 հուլիս 2023 Աշխարհ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ասել է, որ Սև ծովով հացահատիկի գործարքի շարունակումն անհնարին է առանց Ռուսաստանի մասնակցության:

«Ուկրաինան փորձում է այլընտրանքային ուղի մշակել, բայց մենք՝ որպես թուրքական կողմ, համոզված ենք, որ հարկ է ռուսներին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: Ցանկացած այլ տարբերակ վտանգավոր կլինի, դա մենք նշել ենք նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հարցը քննարկելիս, առանց ռուսների չի լինի», - ասել է Ֆիդանը:

Նրա խոսքով՝ վերջին հեռախոսազրույցում ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովը մանրամասնորեն ներկայացրել է գործարքը չերկարաձգելու որոշման Մոսկվայի պարզաբանումները: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր