Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստ է ամբողջ մրցաշրջանն անցկացնել ՊՍԺ-ի պահեստայինների նստարանին, հաղորդում է Sky Sports-ը։
Փարիզյան ակումբի ղեկավարության որոշմամբ՝ Մբապեն չի մեկնի Ճապոնիա, որտեղ իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը ընկերական հանդիպումներ է անցկացնելու սաուդյան «Ալ Նասրի», ճապոնական «Օսակայի» եւ իտալական «Ինտերի» հետ։
Մբապեին զարմացրել է ՊՍԺ-ի որոշումը, սակայն նա մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը։ 2024թ․ ամռանը Մբապեն կստանա ազատ գործակալի կարգավիճակ։