ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը հայտարարում է 2023-2024
ուսումնական տարվա ընդունելության երկրորդ փուլը՝ միասնական քննությունների արդյունքներով ընդունելության համար սահմանված նվազագույն շեմը չհաղթահարած և կուրսանտական կազմի շարքերը համալրել ցանկացող անձանց համար:
Դիմորդները ռազմական համալսարանում պետք է անցնեն բժշկական հետազոտություն, հանձնեն գործնական քննություն` ֆիզիկական պատրաստությունից։ Թեստային առաջադրանքների միջոցով կստուգվի նրանց ընդհանուր գիտելիքների և զարգացվածության մակարդակը:
Երկրորդ փուլի ընդունելության վերջնաժամկետը 2023 թ. օգոստոսի 1-ն է:
Լրացուցիչ հարցերի համար զանգահարել
010 66 18 00
010 66 22 02 հեռախոսահամարներին: