00:00:00

Տիգրան Կիրակոսյանը կրկին Եվրոպայի չեմպիոն

21:47, 21 մայիս 2018 Սպորտ

Մայիսի 18-ից 20-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որի ընթացքում ուժերը չափեցին 26 պետության ավելի քան 300 մարզիկներ: Ուրախալի է, որ Հայաստանը ներկայացնող սամբիստները կրկին հաստատեցին հայկական սամբոյի բարձր կարգը՝ նվաճելով 6 մեդալ: Կրկնակի ուրախալի է, որ մեր լավագույն մարզիկներից վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը դարձյալ փայլուն ելույթներ ունեցավ և հերթական անգամ հռչակվեց Հին աշխարհամասի մարզական սամբոյի չեմպիոն 52 կգ քաշային կարգում: Մարզական սամբոյի մեկ այլ ներկայացուցիչ, կրկին վանաձորցի, Արսեն Ղազարյանը արժանացավ բրոնզե պարգևի 74 կգ քաշային կարգում: Մարտական սամբոյի մրցաշարում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը /52կգ-Գյումրի/, Մխիթար Մխիթարյանը /57 կգ, Սպիտակ/, Վաչիկ Վարդանյանը /68կգ, Եղվարդ/, Դավիթ Պետրոսյանը /82կգ, Արցախ/ նույնպես նվաճեցին բրոնզե մեդալներ: Այսպիսով, մեր հավաքականը հայրենիք կվերադառնա վեց մեդալով. մեկ ոսկի, հինգ բրոնզ: Հավելենք, որ Տիգրանը, Վաչիկը և Դավիթը Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են:   Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր