Առնվազն 14 մարդ է զոհվել, 6-ը՝ վիրավորվել Կենտրոնական Կոլումբիայում սողանքի հետևանքով։ Այս մասին հայտարարել է Կունդինամարկայի դեպարտամենտի նահանգապետ Նիկոլաս Գարսիա Բուստոսը։
«Մինչ օրս հայտնաբերվել է 14 մահացածի դի, 6 մարդ ողջ է հայտնաբերվել և տեղափոխվել բժշկական հաստատություններ»,- գրել է նա Twitter-ում։
Փրկարարները տեղում շարունակում են աշխատանքները։ El Tiempo թերթի տվյալներով՝ մոտ 20 մարդ անհետ կորած է համարվում։