00:00:00

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

14:15, 18 հուլիս 2023 Հասարակություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 18-19-ը հանրապետությունում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 18-ի ցերեկը, 21-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ 

Երևան քաղաքում`       

Հուլիսի 18-ի ցերեկը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 21-23-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր