00:00:00

Իրանը Ռուսաստանին կոչ է արել հարգել Թեհրանի կարմիր գծերը

17:55, 16 հուլիս 2023 Աշխարհ

Ռուսաստանը պետք է իմանա, որ հարևանների հետ Իրանի համագործակցությունը կախված է Իրանի ժողովրդի կարմիր գծերի, այդ թվում՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումից, ասել է Իրանի խորհրդարանի նախագահը։ 

Իրանի խորհրդարանը կտրականապես մերժում է Պարսից ծոցում իրանական երեք կղզու վերաբերյալ Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև ռազմավարական երկխոսության նախարարական հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության բովանդակությունը, կիրակի հայտարարել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, գրում է mehrnews.com-ը։ 

Խոսքը փաստաթղթում նշված Պարսից ծոցի երեք կղզու մասին է, որոնց տարածքային պատկանելությունն Իրանին վիճարկում է ԱՄԷ-ն։

Իրանի փոխգործակցությունը բոլոր օրինական կառավարությունների հետ հիմնված է ազգային շահերի վրա, ինչպես նաև պատվի, նպատակահարմարության և իմաստության երեք սկզբունքների համապատասխանության վրա, ասել է Ղալիբաֆը:

Այնուամենայնիվ, Ռուսաստանը պետք է իմանա, որ հարևանների հետ Իրանի համագործակցությունը կախված է Իրանի ժողովրդի կարմիր գծերի հարգումից, ներառյալ Պարսից ծոցի երեք կղզիների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հիշեցրել է նա։

«Իրանի տարածքային ամբողջականությունը պահպանվել է հարյուր հազարավոր իրանցի նահատակների զոհաբերությամբ, և մենք այս հարցում որևէ կողմի հետ փոխզիջումների չենք գնա»,- նշել է Ղալիբաֆը։

Նշելով, որ Ռուսաստանն ինքն Արևմուտքի և ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական էքսպանսիոնիզմի զոհն է, Ղալիբաֆը շեշտել է, որ Մոսկվան չպետք է օգնի Արևմուտքին ապակայունացնել Պարսից ծոցի տարածաշրջանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր