Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրողուհի Քսենիա Սոբչակի դեմ մահափորձի նախապատրաստման մեջ կասկածվող յոթ անձի։ Դատարանը նրանց կալանել է «օտարերկրյա քաղաքացիների վրա հարձակման» համար խուլիգանության (ՌԴ ՔՕ հ․213, մ․2) մեղադրանքով, տեղեկացրել է դատարանի մամուլի ծառայությունը։ Նրանց մինչև յոթ տարի ազատազրկում է սպառնում։
«ՌԴ ՔՕ հ․213, մ․2-ով հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող 2005թ․ծնված Գ․-ի, 2006 թ․ ծնված Ե․-ի, Ս․-ի Զ․-ի, անչափահաս Ն․-ի, ինչպես նաև Միխայիլ Միխայլովիչ Բալաշովի, Եգոր Սերգեևիչ Սավելևի նկատմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է և նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել մինչև 14․09․2023-ը կալանքի տակ մնալը»,- ասվում է դատարանի հայտարարության մեջ։
Դատարանի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ կազմակերպված խմբի ձերբակալված անձինք խուլիգանական մղումներից և ազգային ատելության դրդապատճառներից ելնելով՝ հարձակվել են օտարերկրյա քաղաքացիների վրա։ Պաշտպանության միջնորդությունը խափանման այլ միջոց ընտրելու և անչափահասներին ծնողների հոգածությանը հանձնելու մասին, դատարանը մերժել է։
Մինչև այդ՝ այսօր, ԱԴԾ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի ՆԳՆ-ի և ՔՆնչական կոմիտեի հետ միասին կանխել է Մարգարիտա Սիմոնյանի՝ ուկրաինական հատուկ ծառայությունների նախապատրաստած սպանությունը։ Չարամիտները նաև, իբր, ծագրել էին Քսենիա Սոբչակի սպանությունը։ Գործով անցնում է 7 մարդ, նրանց մի մասն ընդունել է մեղքը։