00:00:00

Պարեկների օրինական պահանջին չենթարկվող վարորդը նախարար Մկրտչյանի եղբայրն է

18:59, 15 հուլիս 2023 Հասարակություն

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ պարեկները փորձում են բերման ենթարկել վարորդի։ Տեսանյութը նկարահանված է մեկ այլ մեքենայից։ Տեսանյութում երևում է, որ վարորդը ըստ էության չի ենթարկվում պարեկային ծառայողների օրինական պահանջին և անգամ ձեռքով փորձում է հարվածել։

Irakanum.am–ին հայտնի դարձավ, որ տվյալ վարորդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հարազատ եղբայրն է՝ Մուկուչ Մկրտչյանը։ Ամենայն հավանականությամբ կրտսեր Մկրտչյանը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ եղբայրը նախարար է, և կարող է չենթարկվել պարեկային ծառայողների օրինական պահանջին։

Մինչդեռ, ինչպես ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, այնպես էլ Պարեկայինի նոր ղեկավար Արթուր Խուդինյանի կողմից բազմիցս ընդգծվել է, որ կարգազանց վարորդների նկատմամբ չպետք է հանդուրժող լինել, և օրենքը հավասար է բոլորի համար ու կապ չունի նախարարի եղբայր ես, թե օրինակ աներորդի։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30