Ուկրաինայի Զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Զապորոժիեի մարզի Չեռնիգովի շրջանի Ստուլնև գյուղի դպրոցի վրա, այն ոչնչացվել․ այս մասին հայտնում են մարզի օպերատիվ ծառայություններից։
«Հուլիսի 14-ին՝ ժամը 21:00-ին, Կիևի զինյալները հրթիռային հարված են հասցրել Չեռնիգովի շրջանի Ստուլնև գյուղի դպրոցի վրա, ուսումնական հաստատության շենքն ամբողջությամբ ավերվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայտնի է, որ զոհեր և վիրավորներ չկան։ Ուկրաինայի Զինված ուժերը նախօրեին գնդակոծվել էր նաև Բրյանսկի շրջանի Բելայա Բերյոզկա գյուղը։ Հարձակման հետեւանքով գյուղում մի քանի տներ հրդեհվել են, կար մեկ զոհ և վիրավորներ։