Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․
«Պահանջում եմ անհապաղ բացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Հայաստան՝ ապահովելու նրա անվտանգությունը»։