Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ հայտարարել էր, որ Եվրամիությունը (ԵՄ) պետք է բացի իր դռները Թուրքիայի առաջ, որից հետո էլ Թուրքիան կբացի ՆԱՏՕ-ի դռները Շվեդիայի առաջ։
Այնուհետև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Վիլնյուսի գագաթնաժողովում հանդիպել էր Էրդողանի հետ և քննարկել Միջերկրական ծովի, էներգետիկայի, միգրացիայի հետ կապված հարցեր։Լրագրողներից մեկը ԵՄ անդամակցության վերաբերյալ հարց է տվել Մելոնիին։ Վերջինս պատասխանել է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը «ներկայումս իրենց օրակարգում չկա, և այս առումով էլ Եվրամիության ներսում տարբեր դժվարություններ կան»։