00:00:00

Դիլան Յեշիլգյոզը հայտնվել է թուրքական ԶԼՄ-ների թիրախում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար

18:07, 13 հուլիս 2023 Աշխարհ

Նիդերլանդների վարչապետ Մարկ Րյուտեի հրաժարականից հետո արդարադատության և անվտանգության նախարար Դիլան Յեշիլգյոզը հայտնել է, որ պատրաստվում է առաջադրել  իր թեկնածությունն իշխող կուսակցության նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների, եթե նա ընտրվի կուսակցության նախագահ, կառաջադրի իր թեկնածությունը Նիդերլանդների վարչապետի պաշտոնում։

Դիլան Յեշիլգյոզը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների թիրախում ոչ միայն ազգությամբ թուրք լինելու, այլև այն պատճառով, որ, ըստ թուրքական ԶԼՄ-ների,  նա ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Աղբյուրը նշում է, որ Յեշիլգյոզն այս պահի դրությամբ Նիդերլանդների խորհրդարանի ազգությամբ թուրք  5 պատգամավորներից մեկն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր