00:00:00

ՆԱՏՕ-ն Ուկրաինային ռազմական դաշինքին միանալու հրավեր կուղարկի, երբ անդամները համաձայնեն, ու պայմանները կատարվեն․ Յենս Ստոլտենբերգ

20:39, 11 հուլիս 2023 Աշխարհ

ՆԱՏՕ-ն Ուկրաինային ռազմական դաշինքին միանալու հրավեր կուղարկի, երբ անդամները համաձայնեն, ու պայմանները կատարվեն։ Երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ «աբսուրդ» կլինի, եթե ՆԱՏՕ-ի առաջնորդները չառաջարկեն իր երկրին անդամակցության ժամկետը:

 

Պատասխանելով Զելենսկու քննադատության մասին հարցին՝ Սթոլթենբերգն ասել է. «ՆԱՏՕ-ից երբևէ ավելի ուժեղ ուղերձ չի եղել, թե՛ երբ խոսքը վերաբերում է անդամակցության ուղու քաղաքական ուղերձին, թե՛ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից կոնկրետ աջակցությանը»:

 

Նա ասել է, որ դաշինքին նախորդ անդամակցությունները ժամանակացույցով չեն ուղեկցվել:

 

«Եթե նայեք անդամակցության բոլոր գործընթացներին, ապա այդ գործընթացների համար ժամկետներ չեն եղել։ Դրանք միշտ էլ եղել են հիմնված պայմանների վրա»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր