00:00:00

Էրդողանը կոչ է անում Թուրքիայի առաջ բացել ԵՄ դռները

17:41, 10 հուլիս 2023 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Աթաթուրքի անվան օդանավակայանից մամլո ասուլիս է տվել։ Նա ի թիվս այլ թեմաների խոսել է նաև Շվեդիայի՝ ՆԱՏՕ անդամակցության և Թուրքիայի՝ Եվրամիություն անդամակցության մասին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Օրակարգային մեկ այլ կետ է ՆԱՏՕ-ի ընդլայնումը։ Թուրքիան մի երկիր է, որը միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։ Նախորդ տարի Մադրիդում ստորագրված եռակողմ համաձայնագրով պատրաստվել է ճանապարհային քարտեզ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի վերաբերյալ։

Գործելով ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ դաշինքի անդամ ապրիլին։ Ինչ վերաբերում է Շվեդիային, ապա գործընթացը շարունակվում է։

Մեր համապատասխան կառույցները շվեդ գործընկերների հետ կապերը պահպանում են թափանցիկ և բարեխիղճ մոտեցմամբ»,- նշել է նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր