Պրիգոժինը հանդիպել է Պուտինի հետ․ այս մասին գրել է ֆրանսիական Liberation թերթը՝ վկայակոչելով արևմտյան հետախուզության աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ Պրիգոժինին Կրեմլ են կանչել հուլիսի 1-ին։ Ռուսաստանի գվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը զրուցել են նաև Վագներ զինված խմբավորման ղեկավար՝ Եվգենի Պրիգոժինի հետ։
Պրիգոժինն իսկապես եղել է Մոսկվայում, որտեղ նրան վերադարձրել են գումարը: