Փարիզում ավելի քան հազար մարդ Հանրապետության հրապարակ է դուրս եկել ոստիկանական բռնությունների դեմ բողոքի ցույցի, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:
«Շաբաթ կեսօրին Փարիզում ավելի քան հազար մարդ է հավաքվել՝ ի հիշատակ Ադամ Տրաորի, չնայած ոստիկանության պրեֆեկտուրայի արգելքին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանության բռնության դեմ երթը պետք է տեղի ունենար Վալ դ' Ուազ դեպարտամենտում։ Նախատեսվում էր, որ այն կգլխավորի Ասսա Տրաորեն, որի եղբայրը՝ սևամորթ Ադամ Տրաորեն, մահացել է 2016 թվականին, երբ նրան ուժայինների հետ բախումից հետո տարել էին բաժանմունք: Իշխանություններն արգելել են այդ ակցիան, ինչից հետո այն տեղափոխել են Փարիզի Հանրապետության հրապարակ։ Մայրաքաղաքի ոստիկանության պրեֆեկտուրան նույնպես արգելք է դրել ցույցի անցկացման վրա։
ԶԼՄ-ների տվյալներով՝ իրավապահներն արդեն սկսել են 135 եվրոյի չափով տուգանքներ գրել հանրահավաքին մասնակցելու համար: Ընդ որում, ինքը՝ Ասսա Տրաորեն, կոչ է արել ցուցարարներին ցրվել «առանց բռնության», ճշտել Է հեռուստաալիքը: