Ջո Բայդենի վարչակազմի՝ Կիևի վարչակարգին կասետային զինամթերք մատակարարելու որոշումն ԱՄՆ-ի ագրեսիվ հակառուսական կուրսի հերթական բացահայտ դրսևորումն է, որն ուղղված է Ուկրաինայում հակամարտությունն ու պատերազմը «մինչև վերջին ուկրաինացին» երկարացնելուն։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի խոսքերն է մեջբերել երկրի դիվանագիտական գերատեսչությունը։
Ըստ Զախարովայի՝ սա «Ուկրաինայի ներկայիս իշխանությունների հոգեվարքը երկարացնելու ցինիկ փորձ է՝ հաշվի չառնելով քաղաքացիական զոհերը»։
«Վաշինգտոնը քաջ գիտակցում է, որ ուկրոնացիների «խոստումները»՝ այդ անխտրական օգտագործման զենքերը «զգույշ» և «պատասխանատու» օգտագործելու մասին, արժեք չունեն։ Ինչպես տեղի է ունեցել ամեն անգամ, երբ ԱՄՆ-ՆԱՏՕ-ի ավելի շատ մահացու սպառազինության համակարգեր են հանձնվել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։