00:00:00

Ադրբեջանում պահանջում են 12 տարվա ազատազրկման դատապարտել առևանգված հայ ռազմագերիներին

19:43, 06 հուլիս 2023 Աշխարհ

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում պահանջում են 12 տարվա ազատազրկման դատապարտել առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին:

APA-ի հաղորդմամբ՝ դատավճիռը կկարդան վաղը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանում այս օրերին ընթանում էր առևանգված հայ ռազմագերիների դատը։ 

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանը ապօրինի պահվող հայ զինծառյողներին մեղադրում է իբրև Ադրբեջանի պետական սահմանը հատելու մեջ։ 

Հիշեցնենք՝ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների հետ կապն ընդհատվել էր:  Քննչական կոմիտեից ավելի ուշ տեղեկացրել էին, որ նախնական տվյալով՝ Ադրբեջանի զինված խումբը հատել է սահմանը և առևանգել հայ զինծառայողներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր