00:00:00

Աբդոլլահիյանն ու Ալիևը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան միջանցքի հարցը

22:52, 05 հուլիս 2023 Աշխարհ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են մոտ ժամանակներս Իրանի տարածքով դեպի Նախիջևան միջանցքի ակտիվացման մասին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Իրանի ԱԳ նախարարին․

«Սա կնպաստի հաղորդակցության ոլորտում իրանա-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը։ Կարելի է ասել, որ այդ միջանցքը շատ կարևոր դեր կխաղա Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապելու գործում։ Մենք շատ լայն քննարկումներ ենք անցկացրել նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման վերաբերյալ», – հայտարարել է Աբդոլլահիյանը։

Հիշեցնենք՝ Թեհրանը և Բաքուն 2022 թվականի մարտի 11-ին հուշագիր են ստորագրել Իրանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության ստեղծման մասին։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր