00:00:00

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը. Կրեմլ

17:11, 05 հուլիս 2023 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են անցկացրել: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Ինչպես հաղորդում է Կրեմլի կայքը, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցեր։

Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման հիմնարար նշանակությունը։

Պուտինը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի մշակման գործում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր