Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման (AFAD) կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 5-ին Քահրամանմարաշի Գյոքսուն թաղամասում գրանցվել է 3,6 մագնիտուդով երկրաշարժ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։