00:00:00

Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանի դեսպանին առաջարկել է վերադառնալ հայրենիք՝ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված

19:00, 04 հուլիս 2023 Աշխարհ

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին երեքշաբթի առավոտյան կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն, նրան խիստ բողոք է ներկայացվել՝ կապված Վրաստանում բանտարկված Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի վիճակի էական վատթարացման հետ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

«Վրացի դիվանագետին հայտնել են, որ նման վերաբերմունքը Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ բացարձակապես անընդունելի է։ Վրացական իշխանությունները պետք է դադարեն ահաբեկել Ուկրաինայի քաղաքացուն»,- ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։

Այդ կապակցությամբ Ուկրաինայում Վրաստանի դեսպանին առաջարկել են վերադառնալ Թբիլիսի խորհրդակցությունների՝ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիներ գտնելու համար:

«Ուկրաինական կողմը նշել է իր պատրաստակամությունը անհապաղ քննարկել Միխեիլ Սաակաշվիլիին բուժման և խնամքի նպատակով Ուկրաինա տեղափոխելու հարցը»,- ընդգծել են գերատեսչությունում։

Հուլիսի 3-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է ԱԳՆ-ին կանչել Վրաստանի դեսպանին և բողոք հայտնել՝ կապված Սաակաշվիլիի շարունակվող բանտարկության հետ։ Զելենսկին նաև հանձնարարել է ԱԳՆ-ին 48 ժամվա ընթացքում դեսպանին առաջարկել Ուկրաինայից հեռանալ խորհրդակցությունների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր