00:00:00

Ռուսաստանն ու Իրանը կկառուցեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի երկաթուղային հատվածը

18:25, 04 հուլիս 2023 Աշխարհ

Ռուսական ընկերությունը շուտով պայմանագիր կստորագրի Իրանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում «Ռեշտ-Աստարա» երկաթուղային հատվածի կառուցման մասին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լեւիտինը:

«Շուտով կլինի պայմանագրի ստորագրում»,-ասել է նա։

Նա հավելել է, որ «Հյուսիս-Հարավ»-ը Ռուսաստանի համար լրացուցիչ բեռներ փոխադրելու հնարավորություն է, հատկապես դա վերաբերում է պարենամթերքին։

Նրա խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ողջ երկայնքով փոխադրման տոննաժն այս պահին կազմում է 15 մլն տոննա։ Սակայն, Լեւիտինի խոսքով, այն ապագայում կկրկնապատկվի՝ հասնելով 30 միլիոն տոննայի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր