ԱՄՆ Գաղտնի ծառայությունը (USSS), որը զբաղվում է ԱՄՆ նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանությամբ, հետաքննում է Սպիտակ տան տարածքում սպիտակ փոշու հայտնաբերման միջադեպը։ Նախնական տվյալներով՝ դա կոկաին է, գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Էնթոնի Գուլիելմին հայտնել է, որ նյութը հետագա թեստավորում կանցնի։ Ծառայության տվյալներով՝ նյութը որեւէ վտանգ չի ներկայացնում։