Ստամբուլի գործընթացը ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու անգնահատելի հնարավորություն էր։ Այս մասին նախարարների կաբինետի նիստից հետո ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ եթե այս հնարավորությունն օգտագործվեր, ապա այժմ մեծ ավերածություններ ու մարդկային զոհեր չէին լինի։
Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը շարունակել ցանկացող ուժերը նույնպես արշավ են սկսել Թուրքիայի դեմ։
Էրդողանի խոսքով՝ իր երկիրը կշարունակի երկխոսությունը երկու կողմերի հետ՝ պահպանելով հավասարակշռված քաղաքականություն այս պատերազմի վերաբերյալ։