Ադրբեջանում պետական դավաճանության մեղադրանքով ևս երկու մարդ է ձերբակալվել։
Ադրբեջանի քաղաքացիներ Ֆիդան Թեյմուր Գիզի Ալիևն ու Թարլան Միրբաշիր օղլու Աբբասովը մեղադրվում են պետական դավաճանության համար։
Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով։ Սակայն նրանց առաջադրված մեղադրանքի բնույթը չի բացահայտվել։
Երկու անձանց նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է երկրի պետական անվտանգության ծառայության կողմից, գործերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։