Հունաստանի հեղինակավոր թերթերից մեկը՝ «Kathimerini»-ն «Նեղուցների համար երկու անվանում՝ ամերիկյան բանաձև» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ պատվիրակությունը, որը ցանկանում էր փոխել Ստամբուլի և Դարդանելի նեղուցների անվանումները, Բրյուսել էր եկել ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ծրագրերում առաջացած խառնաշփոթը լուծելու համար։
Այս մասին գրում է ermenihaber-ը:
Մյուս կողմից, ինչպես գրում է «Kathimerini»-ն, այն կպահպանի Կիպրոսի հույների իրավունքները, իսկ ՆԱՏՕ-ի տարածաշրջանային զորավարժությունների կրիտիկական կետերն էլ կցուցադրվեն աշխարհագրական կոորդինատներով։
Ըստ թուրքական «Aydınlık»-ի, ԱՄՆ-ն ցանկանում է, որ նեղուցներին երկու անվանում տրվի և քարտեզների վրայից հանվեն հիմնական անունները։
Բայց սա դեռ ամենը չէ, ԱՄՆ-ի այդ առաջարկությամբ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անունը ևս պետք է փոխվի քարտեզի վրա և նկարագրվի միայն կոորդինատներով։ Սակայն Թուրքիան սրան դեմ է։