00:00:00

Ղրիմի կամրջի մոտ մեքենաների կուտակումներ են․ խցանումը հասել է ութ կիլոմետրի

09:17, 03 հուլիս 2023 Աշխարհ

Կրասնոդարի երկրամասից Ղրիմի կամրջի մուտքի մոտ մեքենաների հերթը երկուշաբթի առավոտյան հասել է ութ կիլոմետրի, և կամրջով անցնելու համար անհրաժեշտ է առնվազն հինգ ժամ, ասել է Ղրիմի տրանսպորտի նախարար Նիկոլայ Լուկաշենկոն։

ՌԴ տրանսպորտի նախարարության գերատեսչական անվտանգության վարչությունից ավելի վաղ հայտնել էին, որ հերթերը կապված են ստուգման ենթակա տրանսպորտային միջոցների և ուղեբեռի քանակի ավելացման հետ։ Գերատեսչությունը վարորդներին խնդրել է իրերը նախապես փաթեթավորել բեռնաթափման համար հարմար պայուսակներում։ Շաբաթ օրը խցանումը հասել է ինը կիլոմետրի, կիրակի օրը՝ ութ կիլոմետրի։ Տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, որ լրացուցիչ անցակետեր են բացվել։

«Ղրիմի կամրջով երթուղին Կրասնոդարի երկրամաս – Ղրիմի Հանրապետություն ժամը 07:00-ի դրությամբ խցանում է 8 կմ, սպասման ժամանակը մինչև 5 ժամ»,- գրել է Լուկաշենկոն իր Telegram ալիքում։ Ղրիմից կամրջի մոտ մեքենաների հերթը այս պահին չի գերազանցում կես կիլոմետրը, անցնելու սպասման ժամանակը 40 րոպե է, հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր